|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.04 |
| EUR | ⚊ | € 444.91 |
| RUB | ⚊ | ₽ 4.9004 |
| GBP | ⚊ | £ 510.36 |
| GEL | ⚊ | ₾ 141 |
Yerkir.am-ը տեղեկացավ, որ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Ն. Կարապետյանի մարտի 12-ին անվավեր ճանաչել 01.03.2021 թվականին /երկրորդ փուլ մարտի 15-ին/ տեղի ունեցած «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյունքները:
Որպես հետևանք անվավեր է ճանաչվել «Հայստանի ազգային պոլիտեխնիկական համալասարան» հիմնադրամի ռեկտորի ընտրության արդյուքնները հաստատելու մասին» ՀՀ Կառավարության 03.05.2021 թվականի թիվ 703-Ա որոշումը:
Հիշեցնենք՝ «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորը՝ Գոռ Վարդանյանը, 2015-2019թթ եղել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի տեղակալ, որից հետո 2020-2021թթ եղել է պրոռեկտոր, աշխատակազմի ղեկավար, այնուհետև 2021 թ-ից առ այսօր ստանձնում է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պարտականությունները։