|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի կադրերն ակնհայտ դավանում են «որտեղ հաց, այնտեղ կաց» սկզբունքը, անգամ պետական բարձր պաշտոն զբաղեցրածները։ Արդարադատության նախկին նախարար Գրիգոր Մինասյանը, որը պետության քաղաքականությունն էր մշակում` արդարադատության ոլորտում, բարեփոխումներ անելով նպաստում էր դատարանում հաղթանակներին` ընդդեմ «բյուջեն թալանողների», վերադարձել է իր «AM» իրավաբանական ընկերություն, ղեկավարում է այն եւ պարծենում է պետության դեմ իր գրասենյակի տարած հաղթանակներով։
Ընկերության կայքում լուր կա, որ Երեւանի քրեական դատարանի որոշմամբ պետությանն առանձնապես խոշոր չափի` 5 մլրդ 500 մլն դրամի ենթադրյալ վնաս հասցրած` ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն օժանդակելու համար մեղադրվող անձն արդարացվել է` «AM»-ի ջանքերով։ Նա մեղադրվում էր շահումով խաղեր վարելու միջոցով ընկերոջը՝ առանց պետական գրանցման, առանց թույլտվության եւ լիցենզավորման ձեռնարկատիրական գործունեությանն օժանդակելու մեջ: Ի դեպ, Մինասյանի գրասենյակը նաեւ իշխանավորներին է պաշտպանում: Բագրատ սրբազանի` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցով Փաշինյանի շահերը եւս «AM»-ի ներկայացուցիչն է պաշտպանում: Ինչպես ասում են` փողին մուննաթ: