|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մոսկվայի վրա անօդաչուների հարձակումը կապված է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցի հետ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Առաջին անգամը չէ, որ օտարերկրյա բարձրաստիճան պատվիրակության այցը Մոսկվա ուղեկցվում է Ուկրաինայի ԶՈւ-ի անօդաչուների հարձակմամբ: Ահա և այս գիշեր Կիևի ռեժիմը անօդաչու սարքեր է ուղղել դեպի մայրաքաղաք, երբ պետք է այցելի ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: Այն կազմակերպության ղեկավարը, որին Զելենսկու հովանավորները զրկել են սկզբնական իմաստից` Եվրոպայում անվտանգության և համագործակցության ապահովումից», - նշել է Զախարովան Telegram-ի ալիքում։
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն մարտի 11-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում, որտեղ բանակցություններ կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Հիշեցնենք՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզի իշխանությունները հայտնել էին ուկրաինական անօդաչուների զանգվածային հարձակման մասին, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը` տուժել են։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տվյալներով` ՀՕՊ–ը շարունակում է հետ մղել Մոսկվայի վրա իրականացվող գրոհը։ Ներկա պահին դեպի Մոսկվա թռչող հակառակորդի 73 անօդաչու է խոցվել։