|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Հավատարմագրումը ՀՀ-ում կրթության որակի արտաքին ապահովումն իրականացվում է պետական հավատարմագրման միջոցով: Հավատարմագրման գործընթացը ՀՀ-ում իրականացնում է պետության կողմից լիազորված «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Հավատարմագրումը մասնագիտական ուսումնական հաստատությունների և կրթական ծրագրերի կատարողականի և որակի ճանաչումն է, որը հանգեցնում է մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ մասնագիտական կրթության շահակիցների և հասարակության վստահության ձևավորմանը:
Ըստ Որակի ապահովման ազգային կենտրոնի կայքում առկա տեղեկատվության Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2021թ. մարտի 15-ին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով և հաջորդ ինստիտուցիոնալ հավատարմագրման համար դիմելու վերջնաժամկետ է սահմանվել 21.05.2024թ.:
Փաստորեն, ագրարայինի հավատարմագրման ժամկետը լրացել է և արդեն 1 տարի համալսարանը չունի պետական հավատարմագրում:
Yerkir.am-ը դիմել է ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանին խնդրի պատճառները հասկանալու նպատակով: