Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
Առայժմ այլ բան է տեղի ունեցել: Արաբական երկրների ղեկավարները համաձայնել են Գազայի վերակնգնման Եգիպտոսի ծրագրին: Նրանք հռչակագիր են ընդունել, որում հանդես են եկել 2002 թ-ի Արաբական խաղաղության նախաձեռնության հիման վրա «անկախ ինքնիշխան պաղեստինյան պետության» ստեղծման օգտին, դատապարտել «խաղաղ լուծումներից Իսրայելի շարունակական հրաժարումը»՝ ցուցադրելով պանարաբիզմի գաղափարի գրեթե վերածնունդը: Միեւնույն ժամանակ, գագաթնաժողովին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բեն Սալմանի, Թունիսի նախագահ Կաիս Սայեդի, ինչպես նաեւ Ալժիրի նախագահ Աբդելմաջիդ Թեբբունի բացակայությունն ուշագրավ երեւույթ է թվում: Իրավիճակը մեկնաբանում է Ստանիսլավ Տարասովը:
«Միանգամից նշենք՝ Թրամփի նախաձեռնությունն «արթնացրել է» արաբական աշխարհը, որը հայտարարում է պաղեստինցիների խնդիրների գործնական լուծումներին անցում կատարելու մասին: Բայց բաց է մնում Եգիպտոսի պլանի եւ Թրամփի նախագծի մրցակցության կամ առճակատման հեռանկարների հարցը։ Այս դեպքում խոսքը նախատեսված տեխնիկական կամ կազմակերպչական միջոցների մասին չէ, որոնք նախատեսված են ծրագրի իրականացման համար: Առաջին հերթին, իհարկե, անհրաժեշտ է ավարտին հասցնել Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ հրադադարի մասին խաղաղ համաձայնագրի դրույթները՝ ապահովելով դրա երկրորդ եւ երրորդ փուլերի իրականացմանը անցումը: Հիշեցնենք՝ դրանք ներառում են Գազայից իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերոմը, ռազմական գործողութոյւնների դադարեցումը եւ մարդասիրական օգնության, այդ թվում՝ դեղորայքի անարգել ներմուծումը: Երկրորդ՝ անհրաժեշտ են նոր պայմանավորվածություններ Իսրայելի հետ, որը հայտարարել է Գազայի վերաբերյալ Եգիպտական ծրագրի շատ դիրքորոշումների մերժման մասին, հատկապես սեկտորի կառավարման մասով, ՀԱՄԱՍ-ի գոյության հեռանկարի մասին՝ ինչպես քաղաքական, այնպես էլ անվտանգության տեսանկյունից, որին նախատեսվում է նաեւ տարածաշրջանի երկրների մասնակցությունը միջազգային հանրության աջակցությամբ:
Ակնհայտ է՝ նման նպատակին հասնելու համար արաբական աշխարհի միայն տեսլականը բավարար չէ: Այդ պատճառով այդ հարցերը կդրվեն միջազգային խաղաղության խորհրդաժողովի, որի ժամկետները դեռ որոշված չեն, քանի որ դրանք կապված են Պաղեստինի ինքնավարությունում կայանալիք նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ: Ի դեպ, Կահիրեի գագաթնաժողովում իր ելույթում Սիրիայի ժամանակավոր նախագահը զգուշացրել է. «կարող են լինել լուծումներ, որոնք ուղղված են պաղեստինցի ժողովրդի արյան հաշվին նոր աշխարհագրական քարտեզներ գծելուն»: Սա ակնարկ է, որ «պաղեստինյան ռիսկերը» սկսել են ազդել արաբական երկրների մեծ մասի ճակատագրի վրա:
Բայց առայժմ Կահիրեում Արաբական երկրների գագաթնաժողովից «չոր մնացորդը» հետեւյալն է. կան մշակված փաստաթղթեր՝ առաջիկա գործողությունների մանրամասն նկարագրությամբ։ Բայց դրանց գործնական իրականացումը դեռ շատ հեռու է: Այդ պատճառով Կահիրեի գագաթնաժողովը չէր տարբերվում արաբական երկրների նախորդ բոլոր գագաթաժողովներից, որոնցում կրկնվում էին Պաղեստինի ճակատագրի մասին հայտնի արտահայտությունները՝ դատապարտելով Իսրայելի քաղաքականությւնը», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի