|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կարծում է, որ Գազայի հատվածի բնակիչներին վերաբնակեցնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկն անընդունելի է Թուրքիայի եւ տարածաշրջանի պետությունների համար։ Այս մասին նա հայտնել է Anadolu գործակալության հարցազրույցում։
«Սա անընդունելի թեմա է։ Տարածաշրջանի երկրները ճիշտ նույն կերպ արձագանքեցին Թրամփի գաղափարին։ Պաղեստինի հարցը սկսվել է հենց այս պատճառով, երբ պաղեստինցիները վտարվեցին իրենց հողերից եւ այնտեղ փոխարինվեցին իսրայելցիներով: Իրավիճակն այժմ հասել է մի կետի, երբ միջազգային հանրությունը, հատկապես իսլամական աշխարհը, կոնսենսուսի են հասել պաղեստինյան հարցի լուծման շուրջ երկու պետությունների ստեղծման հիման վրա, այդ թվում պաղեստինյանի՝ 1967թ. սահմաններով»,- ասել է Ֆիդանը:
Նա նշել է, որ «որոշ երկրներ դեռ ամբողջությամբ չեն ճանաչում Իսրայելը», սակայն կա ըմբռնում, որ «երկու պետությունների սկզբունքով խնդրի կարգավորմամբ հարցը զգալի չափով կլուծվի»։
«Մինչ այժմ, սակայն, [այս իրողությունների] ճանաչում չի եղել իսրայելական կողմից եւ Իսրայելի ամենամեծ աջակից Ամերիկայից»,- ավելացրել է արտգործնախարարը