|
Փոխարժեքներ
30 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.62 |
| EUR | ⚊ | € 445.68 |
| RUB | ⚊ | ₽ 4.7923 |
| GBP | ⚊ | £ 505.75 |
| GEL | ⚊ | ₾ 140.96 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծրագիրը՝ ուղղված Գազայի հատվածում հակամարտության կարգավորմանը, այս պահին լավագույն լուծումն է հակամարտությունն ավարտելու համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կամուրջներ դեպի Արևելք» նախագծի համար հարցազրույցում։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է իր «20 կետերը», որոնցում հիշատակվում է «պետականություն» բառը։ Բայց այդ ամենը բավականին ընդհանուր է ձևակերպված։ Այնպիսի համատեքստում, որ խոսքը միայն այն կտորի մասին է, որը կմնա Գազայի հատվածից։ Արևմտյան ափը այս համատեքստում չի նշվում: Բայց մենք իրատես ենք։ Հասկանում ենք, որ դա լավագույնն է, ինչ այս պահին կա սեղանին։ Առնվազն լավագույնն է արաբների համար ընդունելի լինելու, Իսրայելի կողմից դիմադրություն չառաջացնելու տեսանկյունից, իսկ հենց այդպես կբնութագրեի Բենիամին Նեթանյահուի դիրքորոշումը»,- հայտարարել է նա։
Գազայում իրադրության կարգավորման Թրամփի պլանը, որը հրապարակվել է սեպտեմբերի 29-ին, ներառում է 20 կետ և նախատեսում է անհապաղ հրադադար՝ 72 ժամվա ընթացքում պատանդներին ազատ արձակելու պայմանով: Փաստաթուղթը նաև առաջարկում է, որ ՀԱՄԱՍ-ը և մյուս պաղեստինյան խմբավորումները չմասնակցեն Գազայի հատվածի կառավարմանը ոչ ուղղակիորեն, ոչ էլ անուղղակիորեն։ Վերահսկողությունը պետք է անցնի տեխնոկրատ իշխանություններին՝ միջազգային վերահսկողության ներքո, իր՝ Թրամփի գլխավորությամբ: