կարևոր
3559 դիտում, 1 ամիս առաջ - 2025-03-07 14:54
Աշխարհ

Պոդոլյակը հայտնել է ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրված օգնության չափը

Պոդոլյակը հայտնել է ԱՄՆ-ի կողմից Կիևին տրամադրված օգնության չափը

Միացյալ Նահանգները ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Կիևին տրամադրել է 114 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում՝ ռազմական, ինչը չի համապատասխանում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված տվյալներին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ 

«Այսօրվա դրությամբ Ուկրաինային ամերիկյան օգնության ընդհանուր գումարը կազմում է 114 միլիարդ դոլար, ոչ 300 միլիարդ դոլար և ոչ էլ 500 միլիարդ դոլար: Այդ գումարի երկու երրորդը հատկացվել է ռազմական տեխնիկայի մատակարարմանը, և այդ գումարի երկու երրորդն ստացել են ամերիկյան պաշտպանական ընկերությունները», - ասել է նա ֆրանսիական Le Point հանդեսին տված հարցազրույցում։

Պոդոլյակը հավելել է, որ հակամարտության ընթացքում Կիևն ստացել է ինչպես ռազմական, այնպես էլ ուղղակի ֆինանսական օգնություն: