Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ում քննադատել է Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումը։
Ուկրաինայի ղեկավարի գրասենյակի խորհրդականի կարծիքով՝ Չինաստանի առաջարկած զինադադարը եւ «արդյունքում նոր բաժանարար գիծը» կհանգեցնեն հակամարտության «սառեցման» եւ Ուկրաինայի «պարտության»։
«Ուկրաինայի դիրքորոշումը հայտնի է՝ ռուսական զորքերի դուրսբերում 1991 թվականի սահմաններ»,- հավելել է Պոդոլյակը։
Մեկնաբանությունը վերաբերում է Չինաստանի ԱԳՆ-ի ներկայացրած 12 կետից բաղկացած դիրքորոշմանը Ուկրաինայում խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Փաստաթուղթը պարունակում է հրադադարի կոչեր եւ ռազմական գործողություններից, ուկրաինական ճգնաժամի սրումից խուսափելու, ինչպես նաեւ ռուսական եւ ուկրաինական կողմերի միջեւ երկխոսության շուտափույթ վերսկսման կոչեր։ Ծրագրում նաեւ ընդգծվում է, որ երկխոսությունը հակամարտության միակ լուծումն է, եւ միջազգային հանրությունը պետք է հավատարիմ մնա խաղաղ բանակցություններին նպաստելու ճիշտ մոտեցմանը: