Փոխարժեքներ
12 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.07 |
EUR | ⚊ | € 443.2 |
RUB | ⚊ | ₽ 4.6567 |
GBP | ⚊ | £ 511.21 |
GEL | ⚊ | ₾ 142.03 |
168.am-ը հայտնում է, որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրեթե ողջ գրասենյակը՝ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, աշխատանքից ազատման դիմում է գրել: Պատճառը, ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի հերթական պահանջը, այն է՝ միջազգային դատական ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի ներկայացրած հարցերի հետկանչի ուլտիմատումն է: Գրասենյակից քիչ առաջ արձագանքել են ու նշել, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ «Գրասենյակը բնականոն հունով շարունակում է իր գործառույթների իրականացումը»,- նշվում է հայտարարության մեջ՝ առանց մասնավորեցնելու, թե արդյոք Եղիշե Կիրակոսյանը եւս շարունակում է աշխատել։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ գրել էր, որ Եղիշե Կիրակոսյանը դեռեւս ամռանն է հրաժարականի դիմում ներկայացրել, ինչը չէին հերքել նաեւ կառավարությունից ու խուսափել մեկնաբանություն տալ՝ դա համարելով անձնական տվյալ։
«Աշխատանքային օրենսգրքի 131-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային հարաբերությունների հետ կապված և որոշակի աշխատողին վերաբերող՝ գործատուին անհրաժեշտ տեղեկությունները համարվում են աշխատողի անձնական տվյալներ։ Այսինքն՝ աշխատանքի կազմակերպման, պաշտոնավարման ժամկետների, պաշտոնի փոփոխության կամ առաջխաղացման, պաշտոնավարումը դադարեցնելու վերաբերյալ աշխատողի կամ գործատուի նախաձեռնությունների, առաջարկների կամ դրանց բացակայության վերաբերյալ տվյալները հանդիսանում են գործատուի կողմից տնօրինվող աշխատողի անձնական տվյալները, որոնց փոխանցումը երրորդ անձանց սահմանափակված է նույն օրենսգրքի 134-րդ հոդվածով»,- մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել են կառավարությունից՝ հավելելով, որ Եղիշե Կիրակոսյանը ներկայումս զբաղեցնում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնը և իրականացնում է օրենքով իրեն վերապահված գործառույթները։