Միասին կարող ենք
կարևոր
3619 դիտում, 1 տարի առաջ - 2025-03-03 10:12
Քաղաքական

Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող բռնության ֆոնին, Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը․ Աբրահամյան

Բաքվում հայերի նկատմամբ իրականացվող բռնության ֆոնին, Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․

«Հայ գերիների/ռազմագերիների Բաքվում իրականացվող «դատավարության», նրանց նկատմամբ հոգեբանական ու ֆիզիկական բռնության և դրանց մեծ սպառնալիքների ֆոնին, Ադրբեջանում օրակարգ է բերվել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանից հեռացնելու հարցը:

Ինչպես տարբեր ՀԿ-ների, միջազգային կազմակերպությունների կամ լրատվամիջոցների դեպքում եղավ, նախ երկրի ներսում նրանց նկատմամբ քարոզչական գրոհ է սկսվում, ապա մեղադրանքներ հնչեցվում լրտեսական գործունեության կամ մեկ այլ դրվագով:

Ավտորիտարիզմից աստիճանաբար տոտալիտարիզմ շարժվող Ադրբեջանի վրա որևէ լուրջ միջազգայի ճնշում չկա:

Մի օր լրատվամիջոց է փակվում, մի օր ազատ խոսք հնչեցնելու համար մարդիկ են կալանավորվում, դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանը հետևողականորեն շարքից հանում է բոլոր այն ԶԼՄ-ներին, կազմակերպություններին, որոնք ինչ-որ ձևով կարող են արձանագրել երկրում ժողովրդավարության սրընթաց անկումն ու բռնությունների աճը:

Մեր տեսանկյունից խնդիրն առավել բարդ է, որովհետև Կարմիր Խաչի միջոցով է տեղի ունենում Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցների հետ տարաբնույթ կապերը, շփումները:

Դեռ չեմ ասում, որ տեսողական կապն ու արտաքին զննումների քիչ թե շատ օբյեկտիվ պատկերն այդ կոմիտեի միջոցով է ստացվում»: