Փոխարժեքներ
01 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Առեղծվածային պայմաններում Հայաստանում հայտնված 1 տոննա կոկաինի գործով քրեական հետապնդման ժամկետը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, հերթական անգամ երկարաձգվել է: Կա՛մ նախաքննական մարմինը գործով մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցնի, կա՛մ այն դատարան ուղարկի: Սակայն որոշել են քրեական հետապնդման ժամկետը ևս 1 ամսով երկարաձգել, ու սա առաջին երկարաձգումը չէ:
Նշենք, որ երկարաձգման պատճառը, ըստ էության, այն է, որ նախաքննական մարմնի կողմից մի շարք եվրոպական երկրներ նամակներ են ուղարկվել, և կոնկրետ հարցադրումներ են արվել ու հիմա էլ սպասում են կոնկրետ պատասխանների։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրենի և պահեստապետի նկատմամբ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց, մասնավորապես՝ 1 տոննա կոկաին ապօրինի իրացնելու և թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. սակայն կալանավորների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը հետագայում փոխվեց:
Ի դեպ, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մրգենի» ՍՊԸ-ն հիմնադրվել է «Թավշյա հեղափոխությունից» հետո՝ 2018 թվականի հուլիսի 27-ին։ Ընկերության տնօրենը Ռուսաստանի քաղաքացի Լևոն Աթաջանյանն է»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։