|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան այժմ անբարենպաստ վիճակում է և հակամարտության դադարեցման հարցում որևէ բան թելադրելու իրավունք չունի:
Նա հավելել է` եթե Կիևն ամերիկյան զենք չունենար, ապա հակամարտությունը երկու շաբաթում կավարտվեր։
«Դուք չեք կարող մեզ ասել՝ սա տվեք, նա տվեք... Դուք ուժեղ դիրք չունեք: Դուք պետք է շնորհակալություն հայտնեք մեզ: Եվ դուք դա չեք անում: Դա վատ է»,– ասել է ԱՄՆ նախագահը։
Նա նշել է, որ Զելենսկին միլիոնավոր մարդկանց կյանքի հետ է խաղում և Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգ ստեղծում:
ԱՄՆ փոխնախագահ Վենսն էլ հավելել է` Ուկրաինայում տղամարդ գրեթե չի մնացել, և Կիևը նույնիսկ չի կարողանում մարդ հավաքել բանակի համար։