կարևոր
814 դիտում, 4 ժամ առաջ - 2025-02-27 15:03
Աշխարհ

Զելենսկին հաստատել է փետրվարի 28-ին Թրամփի հետ հանդիպումը

Զելենսկին հաստատել է փետրվարի 28-ին Թրամփի հետ հանդիպումը

Կիևը պատրաստվում է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ փետրվարի 28-ին։ Սպասվում է, որ այդ օրը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

«Մեր թիմերն աշխատում են Ամերիկայի հետ, մենք պատրաստվում ենք բանակցությունների այս ուրբաթ: Ամերիկայի հետ գործարք ունենք: Աջակցություն է պետք մեր պետությանն ու ժողովրդին: Ես կհանդիպեմ նախագահ Թրամփի հետ: Ինձ և աշխարհում բոլորիս համար կարևոր է, որ Ամերիկայի օգնությունը չդադարեցվի: Ուժ է պետք խաղաղության ճանապարհին»,-ասել է Զելենսկին:

Զելենսկին հավելել է, որ Կիևը համակարգում է բոլոր ջանքերը գործընկերների լայն շրջանակի հետ, և որ, իր կարծիքով, «եվրոպացիները պետք է մաս կազմեն Եվրոպային վերաբերող բոլոր դիվանագիտական ​​ջանքերին»:

Հիշեցնենք՝ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել էր, որ Կիևի կառավարությունը «անհրաժեշտ որոշումներ է կայացնում՝ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև ներդրումների վերականգնման հիմնադրամ ստեղծելու մասին համաձայնագիր ստորագրելու համար»: Համաձայնագիրը կոչված է ապահովելու ԱՄՆ-ին Ուկրաինայի հանքային պաշարների հասանելիություն: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործարքը տեսնում է որպես միջոց՝ փոխհատուցելու այն միջոցները, որոնք իր երկիրը հատկացրել է Ուկրաինային պատերազմի ժամանակ։

Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է ստորագրել այս փաստաթղթի նախնական տարբերակը։ Փետրվարի 23-ին Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը CNN-ի եթերում ասել է, որ Թրամփը Զելենսկիին «մեսիջ» է ուղարկել, և որ նա այժմ «այլևս չի տատանվում» գործարքի ստորագրման հարցում։