|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Հրապարակ» գրում է․ Թեպետ ողջ իշխանական, պետական ռեսուրսը կենտրոնացվել է Գյումրիում, որովհետեւ իշխանությունը հասկանում է, որ Գյումրիում պարտությունն իրենց հեռանալու ազդակն է լինելու, սակայն, ըստ բոլոր հարցումների, ՔՊ-ի վիճակը լուրջ է, եւ անգամ վարչական ռեսուրսով Գյումրիում տարբեր կենցաղային խնդիրների լուծումը, փողոցների բարեկարգումը եւ այլն, չեն բարձրացրել իշխանության վարկանիշը։ Օրումեջ սոցհարցումներ անցկացնող իշխանությունը հուսահատ քայլեր է անում` անգամ գողական շրջանակներին են ներգրավել Սարիկ Մինասյանի հաղթանակի համար: Գյումրեցիները վստահ են, որ Սարիկը «հաղթելու ձեւ չունի», եւ կարծում են, որ կրիմինալի մասնակցությունը նաեւ նրա համար է, որ «վերջին վարյանտ»` ինչ-որ բեմադրությամբ չեղարկեն ընտրությունները։
Ի դեպ, Գյումրիում ընտրություններն էլ խորհրդանշական օր են կայանալու` 2018 թվականի մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանը հենց Գյումրուց սկսեց քայլարշավը եւ եկավ իշխանության, չի բացառվում, որ հիմա էլ Գյումրիով սկսվի իշխանափոխությունը։ Կստացվի, որ «հեղափոխությունը» ծնվեց ու մեռավ ճիշտ նույն օրը եւ նույն վայրում։