|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Պետական գույքի կառավարման վարչության շենքի մոտ երեկ երեկոյան բախվել էին երկու ավտոմեքենա: Վարորդները վիճում ու քաշքշում էին միմյանց: Իր «ակտիվ» վարքով հատկապես աչքի էր ընկնում մեքենաներից մեկի` 072 ՕՕ 01 համարանիշով Toyota մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Մեր տեղեկություններով` 072 ՕՕ ... համարանիշներով մեքենաները պատկանում են Ազգային ժողովի աշխատակիցներին, նաեւ` Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Տեղեկությունը ճշտելու համար կապվեցինք ՄԻՊ մամուլի խոսնակ Մարիամ Բարսեղյանի հետ: Նա հաստատեց, որ այդ համարանիշով մեքենան պատկանում է իրենց գրասենյակին, սակայն այն ոչ թե Toyota մակնիշի է, այլ «ԳԱԶ 31», եւ որ վարորդն էլ հերքել է, թե վթարի է ենթարկվել:
Մնում է ենթադրել, որ վարորդը պետհամարանիշը «ԳԱԶ 31»-ից հանել եւ ամրացրել է իր անձնական ավտոմեքենային: