Փոխարժեքներ
26 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.51 |
EUR | ⚊ | € 413.07 |
RUB | ⚊ | ₽ 4.6035 |
GBP | ⚊ | £ 497.59 |
GEL | ⚊ | ₾ 139.99 |
«Սփյուռքահայության և մանավանդ Եվրոպայի հայերի մտահոգությունները վերջին շրջանում սկսել են էլ ավելի մտահոգիչ դառնալ, որովհետև վարչապետի մի քանի երկրներ այցելությունները, փակ հանդիպումները, որտեղ զարմանալիորեն ներս մտնողների ձեռքից վերցնում են ոչ միայն հեռախոսները, այլև ժամացույցները, գրիչները, բլոկնոտները, որ չկարողանան նույնիսկ բան արձանագրել, ժողովրդավար երկրների համար անհասկանալի է»,- ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը:
«Բայց իհարկե, հիմնական մտահոգությունը վարչապետի արտահայտություններն են, որոնք վերաբերում են Ցեղասպանությանը, ՀՅԴ գաղափարախոսությանը, ինչպես ինքն է երևակայում Սփյուռք-Հայաստան հարաբերություններին: Այս բոլորը շատ մեծ մտահոգություն պատճառող հարցեր են»,-ասաց նա:
Հարցին՝ կարծում եք՝ այս իշխանությունը սփյուռքում ունի՞ աջակցություն, Կարապետյանը պատասխանեց. «Որևէ իշխանություն աջակցություն կունենա, հիմա ինչ չափ կունենա կամ ոչ, դա չենք կարող վստահ արձագանագրել, որովհետև քվեարկություն չկա: Բայց այս պարագայում վստահ եմ, որ Սփյուռքի մեծամասնությունը դեմ է»:
Մանրամասն՝ տեսանյութում։