|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են անհապաղ սկսել Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման կոնկրետ, բովանդակային նախապատրաստական աշխատանքները։
Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Էր-Ռիադում արտահայտվեց երկու կողմերի քաղաքական կամքը՝ հնարավորինս շուտ կազմակերպելու նման հանդիպում… Մենք պայմանավորվեցինք սկսել կոնկրետ բովանդակային նախապատրաստական աշխատանքները»,-ըստ «Аргументы и факты»-ի՝ նշել է Պեսկովը:
Ավելի վաղ Պուտինը պատմել էր, թե ինչ է ակնկալում Թրամփի հետ հանդիպումից։ Նա նշել է, որ հաճույքով կհանդիպի Թրամփի հետ, սակայն դրա համար «նախապատրաստվել է պետք»։