կարևոր
484 դիտում, 2 ժամ առաջ - 2025-02-24 15:10
Աշխարհ

Մարսելում գլխավոր հյուպատոսության աշխատակիցները պայթյունից չեն տուժել. ՌԴ դեսպանություն

Մարսելում գլխավոր հյուպատոսության աշխատակիցները պայթյունից չեն տուժել. ՌԴ դեսպանություն

Մարսելում ՌԴ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները պայթյունից չեն տուժել, իսկ Փարիզում ՌԴ դեսպանատունը կապի մեջ է տեղի իրավապահ մարմինների հետ, որպեսզի պարզի դիվանագիտական ​​հաստատության վրա հարձակվողների ինքնությունը։ Նյութական վնաս ևս չի պատճառվել։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են Փարիզում ՌԴ դեսպանատնից։

Հիշեցնենք՝ այսօր Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության տարածքում պայթյուն է որոտացել։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ տեղի ունեցած պայթյունները ահաբեկչության տեսք ունեն և նշել՝ Ռուսաստանը պահանջում է, որ ֆրանսիական կողմը սպառիչ միջոցներ ձեռնարկի հետաքննության համար։