|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Հայտնել ենք, որ այսօր իրար հաջորդող պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյի կայարաններում: Ընդհանուր առմամբ՝ զոհերի թիվն արդեն 27 է:
Մետրոյի «Շուման» կայարանի մոտակայքում, որտեղ նույնպես պայթյուն է տեղի ունեցել, գտնվում է Հայ Դատի գրասենյակը: Yerkir.am-ի հետ զրույցում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Պետո Դեմիրճյանը հայտնեց, որ պայթյունը գրասենյակին չի հասել և իրենց աշխատակիցները, բարեբախտաբար, այդ պահին մետրոյում չեն եղել:
«Այսօր ծանր օր ենք ունեցել Բրյուսելում: Ամբողջ քաղաքում շտապօգնության և ոստիկանական մեքենաներ են: Թեև մենք լավ ենք, սակայն իմ մտքերն այս նողկալի գործողությունների ժամանակ զոհերի հետ են»,- ասաց նա՝ նշելով, որ պայթյունի վայրը բավականին մոտ է գտնվում, և պայթյունից առաջացած ծուխը երևում է գրասենյակից:
Նշենք, որ Բելգիայի իշխանությունները հաստատեցին ահաբեկչության վարկածը:
Ավելի վաղ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը հայտնել էր, որ Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյուններից։