|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսության տարածքում պայթյուն է որոտացել, տեղական Marseillaise պարբերականին հայտնել է գլխավոր հյուպատոս Ստանիսլավ Օրանսկին։ Նա նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել հենց դիվանագիտական ներկայացուցչության տարածքում, այլ ոչ թե դրա կողքին, ինչպես ավելի վաղ գրել էին լրատվամիջոցները։ Դեպքի վայր են ժամանել փրկարարները, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ինչպես պարզաբանել է Valeurs Actuelles հրատարակությունը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրին, անհայտ անձինք հարձակվել են հյուպատոսության տարածքի վրա՝ օգտագործելով Մոլոտովի կոկտեյլներ։
«Ըստ ոստիկանության աղբյուրների՝ այսօր առավոտյան երկու Մոլոտովի կոկտեյլ են նետել հյուպատոսության այգին։ Մոտակայքում հայտնաբերվել է գողացված մեքենա»,- նշված է նյութում։