|
Փոխարժեքներ
04 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.79 |
| EUR | ⚊ | € 421.01 |
| RUB | ⚊ | ₽ 4.7586 |
| GBP | ⚊ | £ 491.18 |
| GEL | ⚊ | ₾ 139.29 |
5 իրավապաշտպանների նախաձեռնության անդամ փաստաբաններն այս պահին ակցիա են իրականացնում այն վայրում, որտեղ կարմիր բերետավորնորը հարձակվել են ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի վրա:
Նրանք խորհրդանշական կերպով սահմանազատել են տարածքը դեղին ժապավենով` ինչը նշանակում է, որ դա հանցանքի վայր է:
Նախաձեռնության անդամ Ռուբեն Մելիքյանը նշում է, որ իրավապահների կողմից պատգամավորին ծեծելու դեպքից անցել է 6 օր, սակայն իրավապահ մարմինները անգործություն են դրսեւորել եւ այս դեպքով որեւէ գործողություն չեն արել, որեւէ պատասխանատու չի հայտնաբերվել: