Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մայրենիի միջազգային օրն առիթ է ասելու, որ գործող վարչախումբը հայոց լեզվի հեղինակության բարձրացումը, զարգացումը, ոչ միայն իր գերակայությունը չի սահմանել, այլ ընդհակառակը՝ մեր ազգային ինքնության մյուս հենասյուների՝ եկեղեցու, պատմության, մշակույթի և մյուսների շարքում մեծ հարվածներ է հասցնում հայոց լեզվի վարկին և հեղինակությանը: Այս մասին Մայրենիի միջազգային օրվա համատեքստում հայաստանյան գիտության ոլորտում հայոց լեզվի դերի և հեղինակությանը նվիրված քննարկման ժամանակ հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համահիմնադիր, դասախոս Մենուա Սողոմոնյանը։
«ԳԱԱ իստիտուտներում աշխատում են գիտական կադրեր, որոնց տարակարգը բարձրացնելու համար ժամանակ առ ժամանակ ատեստավորվում են և 2023 թվականի դեկտեմբերի վերջին կառավարությունը ընդունեց գիտական կադրերի ատեստավորման կարգը, որով սահմանվում է, որ «Web of Science» միջազգային գիտատեղակատվական տեղեկագրի և «Skopus» հարթակում ընդգրկված գիտական հանդեսներում և հրատարակչություններում հրապարակվող հոդվածների հիման վրա է շնորհվելու գիտական աստիճանը։
Սա խնդիր է այն տեսանկյունից, որ հայկական հանդեսներն այդ հարթակներում ընդգրկված չեն և հայալեզու այդպիսի հանդեսներ չկան, որ հայալեզու գիտական աշխատանքներ հրապարակվեն և ընդգրկված լինեն վերոնշյալ հարթակներում: Երբ գիտնականի համար չափանիշը դրվում է միայն «Web of Science»-ը և «Skopus»-ը, այդ մարդը հայերեն լեզվով գիտական աշխատանք չի գրում, ինքն իր պլանը տալիս է անգլերենով, լավագույն դեպքում՝ ռուսերենով:
Մեր պետությունը իր առաջ խնդիր չի դնում, որ մեր հանդեսները բարձրացնի միջազգային ցանցերի անդամ, տեղական մակարդակը բարձրացնել և այսպիսով հայերենը դադարում է գիտության լեզու լինելուց՝ վերածվելով զուտ կենցաղային լեզվի»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում