|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՅԴ Գյումրու կոմիտեն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի' համաքաղաքացիներ,
ինչպես գիտեք, այսօր իրավապահ մարմինների կողմից բերման է ենթարկվել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը հայտարարել է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրվելու մասին։
Կատարվածը, անկասկած, կապված է Գյումրու առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ։
Երկիրը «ժողովրդավարության բաստիոն» հռչակած օրվա իշխանությունները շարունակում են քաղաքացու ընտրելու և ընտրվելու իրավունքի ոտնահարումը, փորձելով Գյումրիում ստեղծել վախի մթնոլորտ:
ՀՅԴ Գյումրու կոմիտեն խստորեն դատապարտում է նման գործելաոճը:
Ցանկացած թեկնածուի նկատմամբ այսպիսի գործողությունները փաստում են գործող ռեժիմի ոչ լեգիտիմ լինելու և ժողովրդավարության հիմք հանդիսացող ընտրական գործընթացի նկատմամբ ունեցած խորը անարգանքի մասին»։