|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը չի բացառում երկրում արտակարգ դրություն հայտարարելու հնարավորությունը՝ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով: Այդ մասին Գերմանիայի ղեկավարը հայտարարել է Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովում:
Օլաֆ Շոլցը նշել է, որ երկրի սահմանադրությունը նախատեսում է արտակարգ իրավիճակներում «պարտքի արգելակ»-ի թուլացման հնարավորություն։ Նա գտնում է, որ Ուկրաինային հատկացվելիք ռազմական աջակցության ֆինանսավորման նպատակով կարելի է արտակարգ իրավիճակ հայտարարել Գերմանիայում: «Պարտքի արգելակ»-ի կանոնն արգելում է երկրի բյուջեից ավելի շատ գումար ծախսել, քան մուտքագրվում է:
«Եվրոպայի կենտրոնում պատերազմն արտակարգ իրավիճակ է: Վստահ եմ, որ ընտրություններից հետո Բունդեսթագի մեծամասնությունը պաշտպանելու է դա»,- հայտարարել է Շոլցը։