|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Իտալիայի նախարարների խորհուրդն արտակարգ իրավիճակ է հայտարարել՝ պայմանավորված երկրում կորոնավիրուսի 2 դեպքի հայտնաբերմամբ. ըստ yerkir.am-ի՝ գրում է Reuters-ը:
Հիվանդությունը հաստատվել է մայրաքաղաք Հռոմ ժամանած երկու չինացի զբոսաշրջիկների մոտ:
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան կարգադրել է դադարեցնել ավիաչվերթները Չինաստանի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունը հայտարարել է Ուհան քաղաքում թոքաբորբի համաճարակի մասին, որի հարուցիչը նոր տիպի nCoV կորոնավիրուսն է: