կարևոր
610 դիտում, 16 ժամ առաջ - 2025-02-11 13:03
Հասարակություն

Հիմա որ ասեմ՝ սուտ է, ասելու եք՝ իյա՜ա․ Մանուկ Սուքիասյանը՝ Ավինյանին

«Դուք ասում եք՝ կանխատեսելի թիվ է եղել ամսական 550 հազար ուղեւորափոխադրումը, իսկ այսօր եկել ասում եք՝ հունվարին «Երևան ավտոբուսը» փոխադրել է 231 000 ուղեւոր, նշանակում է ձեր կանխատեսված թիվ ու իրականությունը կիլոմետրով հեռու են իրարից: Դուք ինքներդ ձեր հաշվարկը կասկածի տակ եք դնում:

Ինչ վերաբերում է ինքնարժեքներին, 2023 թվականի ինքնարժեքը ներկայացրել եք  265 դրամ, 2024-ին՝ 213 դրամ, հետո դարձավ 210-230, հիմա ասում եք 313 դրամ:

Եթե այս ամենին գումարում եք նաև 2019 թվականին կայքում հրապարակված ինֆորմացիան, որ 470 հազար է եղել ուղևորափոխադրումների թիվը, չհաշված մասնավորը։ Հիմա հունվարի 1-ից մասնավորն էլ է եկել, այսինքն օբյեկտիվորեն ուղևորափոխադրումների թիվը պիտի աճեր, 2023 թվականին Արցախի անկումից հետո բնակչության թիվը մեծացավ, հազարավոր շինթույլտվությունների արդյունքում Երևանի բնակչության թիվը ավելացավ, բայց ձեր թվերով տրանսպորտից օգտվողների թիվը ստանում եք 231 հազար»,-այս մասին Երևանի ացվագանու նիստում դիմելով Ավինյանին ասաց «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։