|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Politik.am-ը գրում է․ ՔՊ-ականները իշխանության գալուց անմիջապես հետո լծվել են սեփական սոցիալ կենցաղային վիճակը բարելավելու գործին կամ ինչպես Փաշինյանը կասեր՝ հաղթահարում են աղքատությունը, որը իրենց գլխում էր։ Այս տարիներին գրեթե բոլոր ՔՊ-ականները տներ, առանձնատներ են հասցրել գնել, ոմանք նաև կառուցել են։
2020 թվականին ՔՊ-ական Արսեն Թորոսյանը հանգստավայր Ծաղկաձոր քաղաքում հողմաս էր ձեռ բերել։ իսկ ահա այս տարի արդեն, ըստ մեր աղբյուրների, Թորոսյանը այդ հողմասի վրա հասցրել է առանձնատուն կառուցել։
Փորձեցինք կապ հաստատել Արսեն Թորոսյանի հետ, որպեսզի պարզենք, թե ինչ միջոցներով է այս առանձնատունը կառուցել, բայց մեր զանգերն անպատասխան մնացին։ Հուսանք այս տարվա հայտարարագրում տեսանելի կլինեն այդ միջոցները։