|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Յուրի Խաչատուրովն այսօր Սարդարապատում պատասխանել է լրագրողների մի քանի հարցերի:
Անդրադառնալով այն տեղեկություններին, թե ինքը տեղյակ է եղել, որ հակառակորդը զինտեխնիկայի տեղաշարժ է իրականացրել ապրիլին` մինչ հարձակումը սկսելը, սակայն պատշաճ ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքին, նա նշեց, որ այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և նման լուրեր տարածողները նպատակ ունեն կազմաքանդել Հայոց բանակը:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչ միջոցներով է կառուցել իր առանձնատունը, Յուրի Խաչատուրովն ասաց. «600 կվադրատ կվարտիրա եմ ունեցել, ծախել, առանձնատուն եմ կառուցել»:
Նշենք, որ ԶՈՒ շտաբի պետը չցանկացավ պատշաճ արձագանքել լրագրողների այլ հարցերի: