|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Այսօր իրականացվող ակցիաների ժամանակ հատուկենտ անձինք են հայտնվում տեսախցիկների առջև և կոչ անում վճարել 150 դրամ, հարմարվել կամ չբողոքել:
Վարդագույն ակնոցներով իրականությանը նայող այդ անձանց սոցցանցերի էջերը զննելով՝ Yerkir.am-ը պարզել է, որ ՀՀ-ում արագ տեմպերով նվազող այդ տեսակը մոլեգին կերպով շարունակում է հրճվել Նիկոլ Փաշինյանի կողմից հայ ժողովրդի և Հայաստանի դեմ իրականացրած դավադիր գործողություներով, այդ անձանց էջերում տեղադրված են Փաշինյանի հետ արված ինքնագոհ լուսանկարները և այլն:
Yerkir.am-ը նաև հայտնում է, որ քաղաքացիները համատարած դժգոհ են 150 դրամի վերաճած տրանսպորտի գնից, իսկ մի լայն հատված համատարած չի վճարում տրանսպորից օգտվելիս:
Հիշեցնենք՝ այսօր պատգամավորներն ու երիտասարդները տրանսպորտի գնի թանկացումը բոյկոտելու կոչով դուրս էին եկել փողոց։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև։