կարևոր
1354 դիտում, 4 շաբաթ առաջ - 2025-01-31 18:35
Հասարակություն

Հայաստանը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալ. Տաթևիկ Հայրապետյան

Հայաստանը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Ինչպես ակնհայտ է, Երևանի այս բոլոր սադրիչ գործողություններն ուղղված են տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Սակայն Հայաստանը պետք է դադարեցնի կրակի հետ խաղալ և վերջ դնի իր սադրիչ պահվածքին։

Հակառակ դեպքում, նույնիսկ օտար ուժերը, որոնց վրա նա հենվում է, և ձեռք բերած զենքերը բավարար չեն լինի Հայաստանին Ադրբեջանի «երկաթե բռունցքի» զայրույթից պաշտպանելու համար, ինչպես դա եղավ 2020 թվականի Հայրենական պատերազմում և 2023 թվականի հակաահաբեկչական գործողությունների ժամանակ»,- սա հատված է Ադրբեջանի պետական պաշտոնական թերթում երեք օր առաջ հրապարակված հոդվածից։

Հիմա ես չասեմ, դուք ասեք՝ սպառնալիքը պոզով պոչո՞վ է լինում, էլ ինչպե՞ս սպառնան, որ հասկանալի լինի, որ Փաշինյանի վարած «խեղճիզմի» քաղաքականությունը տապալված է, իրավունքների միակողմանի զիջումը չի կարող բերել խաղաղության»։