կարևոր
352 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 11:59
Քաղաքական

Անում են ընդդիմադիրները, փիառվում է Հայկ Սարգսյանը. արդարացվա՞ծ է համեստությունը. դիտարկում

Անում են ընդդիմադիրները, փիառվում է Հայկ Սարգսյանը. արդարացվա՞ծ է համեստությունը. դիտարկում

Գուրգեն Վարդանյանը գրում է․ «Բեյրութ-Երևան օդանավի տոմսը գնել են Լիբանանի դաշնակցականները, Երևանում հյուրանոցը անվճար տրամադրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, օդանավակայանում դիմավորել են դաշնակցականներ, բայց դրա մասին ոչ ոք չի խոսել, առավել ևս լայվեր չի արել, Նաիրի և Հայկ եղբայրները գնացել են օդանավակայան, ամբողջ աշխարհը դրա մասին իմացել է։

Նույն պատմությունն է 3․000․000 պատգամավորական պարգևավճարի բարեգործության դեպքում։ «Հայաստան» դաշինքի բոլոր պատգամավորներն իրեց պարգևավճարները ուղղել են բարեգործությանը, բայց դրա մասին ոչ ոք տեղյակ չի, Հայկ Սարգսյանը նույնը արեց, բոլորը իմացան։

Չգիտեմ էլ այս ընդդիմադիր համեստությունը արդարացվա՞ծ է, թե՞ ոչ»։