|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Առնվազն 18 մարդ է զոհվել չորեքշաբթի օրը Հարավային Սուդանի հեռավոր հատվածում փոքր ինքնաթիռի կործանման հետևանքով՝ հայտնում է Associated Press-ը:
Չինական Greater Pioneer Operating Company-ի կողմից վարձակալված ինքնաթիռում եղել է 21 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու։ Այս մասին ասել է նավթով հարուստ Յունիթի նահանգի տեղեկատվության նախարար Գատվեչ Բիպալը, որտեղ և ավելի վաղ տեղի է ունեցել վթարը:
Նրա խոսքով՝ ինքնաթիռը կործանվել է նավթային հանքավայրի մոտ՝ դեպի Հարավային Սուդանի մայրաքաղաք Ջուբայի միջազգային օդանավակայան թռիչքի ժամանակ։
Վթարի պատճառները հայտնի չեն, իսկ իշխանությունները դեռ չեն բացահայտել զոհերի ինքնությունը: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ինքնաթիռում նավթագործներ են եղել։