կարևոր
1030 դիտում, 1 օր առաջ - 2025-01-26 15:22
Քաղաքական

Ցեղասպանագիտությունը վաղուց է տվել Փաշինյանի բարձրացրած հարցերի պատասխանը. Սուրեն Մանուկյան

Ցեղասպանագիտությունը վաղուց է տվել Փաշինյանի բարձրացրած հարցերի պատասխանը.  Սուրեն Մանուկյան

Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը գրում է․

«Շարունակել եմ երեկվա իմ գրառման միտքն այն մասին, որ ընթերցանությունը շատ լավ բան է ու խորհուրդ տվել Նիկոլ Փաշինյանին «մի քիչ կարդալ» ինչ որ թեմայով խոսելուց առաջ։

«Մանուկյանն ընդգծեց՝ ցեղասպանագիտությունը վաղուց տվել է այն հարցերի պատասխանները, որոնք Հայաստանի վարչապետն այսօր բարձրացնում է։

«Անքննելի իրողություն է գոնե այն ոլորտի մասնագետների համար, ովքեր զբաղվում են ցեղասպանությամբ... Դա նույնն է, եթե այսօր փորձենք ասել, որ պետք է վերարժևորել Նյուտոնի օրենքները և հասկանալ՝ արդյոք մեխանիկան այդպես է աշխատում, թե չէ: Եթե ինքը չի վստահում հայ գիտնականներին, խորհուրդ կտամ կարդալ օտարերկրյա գիտնականներ, նույնիսկ թուրք գիտնականներ կան, որ գրել են Հայոց ցեղասպանության մասին», - նկատեց նա:

Իսկ թե ինչո՞ւ1939-ին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին, Փաշինյանի այդ հարցի պատասխանն էլ, ըստ ցեղասպանագետի, շատ ակնհայտ է՝ 1939-ին ցեղասպանություն տերմինը պարզապես դեռ ի հայտ չէր եկել. - «Ցեղասպանություն՝ Genocide տերմինն առաջին անգամ ի հայտ է եկել 1943-ին, երբ լեհ իրավաբան Լեմկինն իր գրքում առաջին անգամ օգտագործեց այդ բառը։ Եվ հետո իր հարցազրույցներից մեկում ինքն ասել է, որ «ես ստեղծեցի այդ բառը, որովհետև մեզ պետք էր ինչ-որ մի բնորոշում, որպեսզի մենք կարողանայինք հասկանալ՝ ինչ էր այն, ինչ կատարեցին թուրքերը հայերի և նացիստները հրեաների հետ»:

Ցեղասպանագետն ասում է, որ Փաշինյանը Շվեյցարիայում արած իր հայտարարությամբ փորձում է ակնարկել, թե Խորհրդային Միությունն է ստեղծել և օրակարգ բերել Հայոց ցեղասպանության հարցը, այն դեպքում, երբ ԽՍՀՄ-ը միշտ արգելել է այդ թեման։ 50-ականներից հետո Ցեղասպանության հարցը մի փոքր ավելի շատ է սկսել արծարծվել այն պարզ պատճառով, որ բռնապետ Ստալինի մահից հետո որոշ թեմաներ սկսեցին բացվել, ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլև բռնաճնշումների ու գուլագների մասին սկսեցին գրել»։

Նյութն ամբողջությամբ առաջին մեկնաբանության մեջ։