|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
ԱՄՆ-ի Լոս Անջելեսի շրջանում չորեքշաբթի բռնկված նոր հրդեհըտ արագ տարածվում է՝ ստիպելով տասնյակ հազարավոր մարդկանց տարհանվել: Արդեն իսկ 31 հազար մարդ հեռացել է այդ շրջանից:
Չորեքշաբթի օրը մի քանի ժամվա ընթացքում քամու ուժգնացումից և չոր թփուտներից առաջացած հրդեհի տարածքն աճել է ավելի քան 9200 հեկտարով:
Այն բռնկվել է Լոս Անջելես քաղաքից մոտ 45 մղոն հյուսիս-արևմուտք ՝ Կաստաիկ լճի մոտակայքում՝ լեռնային տարածքում, որը սահմանակից է մի քանի բնակելի թաղամասերի և դպրոցների:
Հրշեջ ծառայության ներկայացուցիչները վստահություն են հայտնել, որ հրդեհը կհաջողվի վերահսկողության տակ վերցնել:
Այս նոր օջախը գտնվում է երկու խոշոր հրդեհներից հյուսիս, որոնք դեռ շարունակվում են, և որոնք այս ամսվա սկզբին ոչնչացրել են Լոս Անջելեսի տարածքում գտնվող մի քանի թաղամասեր: