Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է.
«Ինչո՞ւ է այս դեպքում արդեն ազգային տարազների խեղաթյուրման միջոցով այսչափ թիրախավորվել ազգային ինքնության սահմանադրական իրավունքը (56-րդ հոդված): Յուրաքանչյուր սահմանադրական իրավունք ենթադրում է այն հանրային իշխանությամբ երաշխավորելու պարտավորություն, ընդ որում, այդպիսիք ամրագրված են ընթացիկ օրենքներով: Օրինակ, ըստ «Գովազդի մասին» օրենքի 8-րդ հոդվածի՝ «ԱՐԳԵԼՎՈՒՄ Է այն գովազդը, որում խախտվում է գովազդի ՊԱՏՇԱՃՈՒԹՅՈՒՆԸ, այն է` ա) վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ»: Այս համատեքստում կաթնատու կովերին ընդհուպ ազգային տարազով անարգել գովազդելը, մեղմ ասած, տարակուսելի է: Նույնը վերաբերում է ազգային տարազի մշակութային արժեքը տարաբնույթ հոլովակներում խոցելի ընկալումներով նսեմացնելու երևույթին: Որևէ այլ ազգային մշակույթի առնչությամբ գրեթե հնարավոր չէ մատնանշել համանման օրինակ:
Հ.Գ. Ազգային ինքնությունը ոչ թե վերացական երևույթ է, այլ մարդու մեջ անհատականություն ծնող, նրան համընդհանուր ստանդարտներից առանձնացնող և ողջամիտ ինքնավստահություն ու արժանապատվություն հաղորդող հզոր խթան ....»։