|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Վարչախումբը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ շարունակում է ՌԴ-ի փոխարինումը Թուրքիայով: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել «ՀայաՔվե» նախաձեռնությունը:
«ՀԱՊԿ-ում ՀՀ անդամակցությունը սառեցված է, ՌԴ-ի հետ հարաբերությունները լարված են: ԱՄՆ նոր նախագահի ընտրությունից հետո այդ երկրի հետ գործակցությունն անորոշ վիճակում է:
Փաստացի, Հայաստանը կորցրել է ավանդական դաշնակցին, բայց Արևմուտքում նոր և վստահելի դաշնակից ձեռք չի բերել: ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ չեն անմիջականորեն պաշտպանելու Հայաստանը, արդյունքում մեր երկիրը հայտնվել է թուրքական մամլիչի տակ:
Այս ամենի հետևանքով Հայաստանի իշխող վարչախմբի ցանկացած գործողություն և խոսք տեղի է ունենում թուրքական պարտադրանքի ներքո»,- նշված է հայտարարության մեջ: