կարևոր
5170 դիտում, 6 ամիս առաջ - 2024-05-22 16:24
Աշխարհ

Մահ մշուշի մեջ․Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը պատված է մշուշով

Մահ մշուշի մեջ․Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահը պատված է մշուշով

Դեռ երեկ հույս կար, որ նախագահը ողջ է։ Ասում էին՝ նրա ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել լեռնային ոլորաններում։ Սակայն աստիճանաբար այս ձեւակերպումը ձեռք բերեց ավելի ու ավելի մռայլ երանգ: Եվ, ի վերջո, վերածվեց անշրջելիության։ Պաշտոնական Թեհրանը մռայլ հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝ Ռայիսին զոհվել է ավիավթարի հետեւանքով՝ երկրի հյուսիս-արեւմտյան հատված ուղեւորությունից վերադառնալիս: Այնտեղ նա Ալիեւի հետ մասնակցել է երկու պետությունների սահմանին գտնվող Արազ գետի վրա «Խուդաֆերին» եւ «Գըզ Գալասի» հիդրոհանգույցների բացմանը։ Նախագահական կորտեժում երեք ուղղաթիռ էր։ Երկուսը բարեհաջող վերադարձել են Թեհրան։ Ինքնաթիռը, որում գտնվել են Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը եւ Արեւելյան Ադրբեջանի նահանգապետ Ռահմաթին, վթարի է ենթարկվել: Ոչ մեկին չի հաջողվել ողջ մնալ։ Նման հանգամանքներում առաջին հարցը հետեւյալն է. Ի՞նչ է տեղի ունեցել։ Երկրորդ. Ո՞վ է մեղավոր:

Բայց երկուսն էլ պատասխան չունեն, կան միայն ենթադրություններ: Մայիսի 19-ին Իրանի օդերեւութաբանական ծառայությունը հաղորդագրույոթւն է տարածել տարածաշրջանում տիրող վատ եղանակի մասին: Կարո՞ղ էին Ռայիսիի մերձավորները անտեսել զեկուցագիրը՝ դե ոչինիչ, կանենցնենք մշուշի միջով: Տեսականորեն՝ այո։ Իսկ գործնականո՞ւմ: Կրկին անիծված մշուշ՝ արդեն տարբերակված…

Հայտնի է՝ Իրանն ու Իսրայելը կիսում են թշնամական հարաբերություններ։ Երկու կողմերն էլ միմյանց խոստանում են բոլոր երկրային պատիժները: Իրանը ԱՄՆ - ի հետ նույնպես լիակատար փոխադարձթյուն ունի՝ անընդհատ մխացող ատելության մեջ։ Կարո՞ղ էին Թել Ավիվը եւ Վաշինգտոնը ձեռք բարձրացնել Ռայիսիի վրա, ով նման էր հրեաների եւ ամերիկացիների կոկորդին մնացած ոսկորին:

Նա ոչ միայն տագնապի մեջ պահեց Իսրայելին եւ «ապստամբեց» Ամերիկայի դեմ։ Ռայիսին նաեւ լրջորեն ամրապնդեց կապերը Ռուսաստանի հետ։ Նրա ձեռքբերումը կարելի է համարել դիվանագիտական հարաբերույթունների հաստատումը վաղեմի մրցակից եւ գործընկեր ԱՄՆ - ի՝ Սաուդյան Արաբիայի հետ։ Դա զգալիորեն ամրապնդեց անվտանգությունը Պարսից ծոցի տարածաշրջանում։ Թեհրանում լուրեր են տարածվում, թե կատարվածը «սիոնիստական ռեժիմի» ձեռքի գործն է՝Բաքվի օգնությանն ապավինելով։ Սրանք հույզեր են, բայց կան նաեւ փաստեր: «Իմ տվյալներով՝ Իրանի հատուկ ծառայությունները լրջորեն դիտարկում են երկրի նախագահ Ռայիսիի դեմ մահափորձի վարկածը», - միջազգայնագետ լրագրող Աբաս Ջումայի այս խոսքերը մեջբերել է Brief տելեգրամյան ալիքը: Ինչ վերաբերում է «ադրբեջանական հետքին», ապա դա, ըստ երեւույթին, հեռու է ճշմարտությունից։ Թեհրանի եւ Բաքվի հարաբերությունները հեռու են իդեալական լինելուց, սակայն վերջին շրջանում սկսել են բարելավվել։ Դրա օրինակը մի քանի համատեղ նախագծեր են, որոնցից երկուսի բացումից հետո Ռայիսին վերադարձավ։ Իսրայելն անմիջապես հրաժարվեց ավիավթարի մասնակցությունից։ Ինչպես, ի դեպ, Միացյալ Նահանգները: Բայց ժամանակակից ռազմատեխնիկական միջոցները, որոնք տիրապետում են Թել Ավիվն եւ Վաշինգտոնը, կարող են թույլ տալ ամեն ինչ՝ «փոխել» եղանակը, խանգարել տարբեր համակրգերին, ստիպել նավիգատորներին «կորչել»։ Նախկինում միայն ռումբերը, հրացաններն օգտագործվում էին անցանկալի սպանությունների համար: Հիմա քաղաքական լիլերների զինանոցները զգալիորեն աճել են, ոմանց մասին մենք նույնիսկ չենք էլ կասկածում… Տեղին է հիշել՝ վերջին շրջանում կասկածելիորեն հաճախ են փորձում վերացնել պետությունների ղեկավարներին, որոնք, Ալեքսանդր Գրիբոյեդովի գրչով ձեւակերպված՝ թույլ են տալիս «համարձակվել սեփական դատողություն ունենալ»։ Կրակել են Սլովակիայի նախագահ Ռոբերտ Ֆիցոյի վրա, արձանագրվել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին հեռացնելու փորձ։ Թուրքիայում կանխվել է պետական հեղաշրջման փորձը։ Եվ հիմա Ռայիսիի հետ ինքնաթիռի վթարը…

 «Если он погиб на склоне горы на севере страны, что становится все более вероятным, это станет важным событием для страны и всего региона. Это уберет с Ближнего Востока одного из самых жестких и бескомпромиссных игроков». В частности, Раиси без колебаний сметал с улиц Ирана протестующих, в частности, так было недавно во время бунта женщин. Իրանի Սահմանադրության համաձայն՝ 50 օրվա ընթացքում պետք է կազմակերպվեն Իրանի նոր նախագահի ընտրությունենրը: Իսկ առայժմ պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար կլինի առաջին փոխնախագահ 70-ամյա Մոհամմադ Մոհբերը: Արեւմուտքում կարծում են՝ նա «նույն խմորից է», ինչ մահացած նախագահը։ Իրանի գերագույն առաջնորդ 85-ամյա Ալի Խամենեին շտապել է հայտարարել՝ «իրանցի ժողովուրդը չպետք է անհանգստանա.պետութայն գործունեության մեջ խախտումներ չեն լինի»: Այնուամենայնիվ, դրանում կասկածել է բրիտանական Sky News պարբերականը, որը գրում է հնարավոր անկայունության մասին, որը կարող է առաջանալ Ռայիսիի հեռանալուց հետո, ով անձնվիրաբար հավատում էր իրանական հեղափոխությանը եւ նրա առաքելությանը: «Եթե նա զոհվեց երկրի հյուսիսում գտնվող լեռան լանջին, ինչը գնալով ավելի հավանական է դառնում, դա կարեւոր իրադարձություն կդառնա երկրի եւ ողջ տարածշրջանի համար: Եղելությունը Մերձավոր Արեւելքից կհեռացնի ամենախիստ եւ անզիջում խաղացողներից մեկին»։ Մասնավորապես, Ռայիսին առանց վարանելու Իրանի փողոցներից ավլել է ցուցարարներին, մասնավորապես, այդպես է եղել վերջերս կանանց ապստամբության ժամանակ:

Sky News-ի ամփոփում.Այժմ Իրանում իշխանության համար պայքարը թեժանալու է։ Քաղաքագետ Էրիկ Լոբը The Conversation-ում գրում է՝ այս փուլում դժվար է ասել, թե հատկապես որ թեկնածուին հավանություն կտա Իրանի հոգեւոր առաջնորդը.նրա համաձայնությունն այս հարցում առանցքային դեր ունի:

The Atlantic-ի մեկնաբան եւ Կլեմսոնի համալսարանի պատմության եւ քաղաքագիտության դասախոս Արաշ Ազիզը Ռայիսիի ամենահավանական իրավահաջորդներից է համարում խորհրդարանի 62-ամյա խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆին: Նա գլխավորում է «Իսլամական Իրանի առաջադեմ եւ արդար ժողովուրդ» պահպանողական կուսակցույոթւնը: Ղալիբաֆը նախկին զինվորական է, եղել է Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի հրամանատար եւ մինչ օրս սերտ կապեր է պահպանում նրա ղեկավարույաթն հետ: Նա առաջադրվել է նախագահական ընտրություններում՝ 2005, 2013 եւ 2017 թվականներին, սակայն զիջել է Ահմադինեժադին եւ Հասան Ռոհանիին: Այժմ խոսնակը, ով Ազիզի խոսքերով, «ավելի շուտ տեխնոկրատ է, քան գաղափարախոս», կարող է հասնել իր վաղեմի նպատակին:

Այնուամենայնիվ, պետք չէ մտածել, որ Իրանի ժողովորդն անվերապահորեն կընդունի իշխանության բոլոր որոշումները։ Երկրի շատ բնակիչներ կուսակացկան պատկանելություն չունեն եւ կարող են միանալ բողոքի ցույցերին, որոնք մեկ անգամ չէ, որ բռնկվել են երկրում: Սակայն Իրանում իշխանության հիմքերն ամուր հիմք ունեն եւ պետք չէ հույս դնել դրա լիբերալիզացման վրա։ Բոլոր գլխավոր հարցերը լուծում է գերագույն առաջնորդը՝ այաթոլլան։ Նա կարող է պաշտոնանկ անել կամ վերականգնել նախարարներից եւ փոխնախագահներից որեւէ մեկին՝ անկախ նախագահի կամ խորհրդարանի որոշումից: Իշխանության հավակնորդները նույնպես նրա իրավասոթյան տակ են։Այաթոլլա Խամենեին պաշտոնավարում է արդեն ավելի քան 30 տարի, եւ այն ամենը, ինչ տեղի է ունեցել Իրանում, նա ամենախիստ կերպով վերահսկում էր: Նա հաստատուն եւ անսասան ընթացքի կողմնակից է։ Այդպիսին է նաեւ նրա ժառանգը՝ 54 – ամյա որդին՝ Մոջթաբան։ Հետեւաբար, Իրանի քաղաքական ուղին կմնա նույնը։ Ճիշտ է, այս պնդումն էլ կարող է կասկածի տակ դրվել, որովհետեւ մենք բոլորս ապրում ենք մշուշի մեջ՝ բնության եւ հանգամանքների։

 

Վալերի Բրուտ

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի