Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Հրդեհ է բռնկվել Տուլայի Սովետսկայա փողոցում գտնվող զինվորական հոսպիտալի շենքում, որտեղ տեղակայված է Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ առանձին բժշկական ջոկատը։ Այդ մասին երկուշաբթի՝ հունվարի 13-ին, հաղորդում են ռուսական մի քանի լրատվամիջոցներ և Telegram ալիքներ։
«Բոցերը կլանել են շենքի հարկերից մեկը, այս պահին տարհանում է իրականացվում»,- գրել է 112 Թելեգրամ ալիքտ։ Այնտեղ ասվում է, որ հրդեհի տարածքը մոտ 1000 քմ է, «նկատվում է թանձր ծուխ», և շտապօգնության ծառայությունները շենքից տարհանել են 57 մարդու։ Baza հեռուստաալիքի հրապարակած կադրերում երևում է, որ հիվանդանոցի երրորդ և վերջին հարկի պատուհաններից սև ծուխ և բոցերը են դուրս գալիս:
Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 39-րդ առանձին բժշկական ջոկատը հենց սկզբից մասնակցում է Ուկրաինա լայնամասշտաբ ռազմական գործողությանը։
Տուլայի շրջանի նահանգապետ Դմիտրի Միլյաևը գրում է, որ հաստատությունում «ժամկետային զինծառայողներ» են եղել։ Հրդեհի նախնական պատճառ նա նշել է «էլեկտրական լարերի անսարքությունը»։
Նրա խոսքով՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հրդեհի պատճառով Սովետսկայա փողոցով երթևեկությունն ամբողջությամբ արգելափակվել է, իսկ հարևան Սոյուզնայա փողոցում՝ մասամբ։
Ըստ «Դոյչե Վելեի» Ո՛չ ՌԴ ՊՆ-ն, ո՛չ էլ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը չեն մեկնաբանել Տուլայում բռնկված հրդեհը։
Սակայն Մոսկվայի ժամանակով ժամը 19:00-ի սահմաններում ուկրաինացի հայտնի ռազմական թղթակից Անդրեյ Ցապլիենկոյի Telegram ալիքը տեղադրել է հետևյալ հաղորդագրությունը. «Ռուսական Տուլայում առավոտյան հրդեհված զինվորական հոսպիտալը շարունակում է այրվել նաև երեկոյան»։