Փոխարժեքներ
14 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 397.22 |
EUR | ⚊ | € 405.08 |
RUB | ⚊ | ₽ 3.878 |
GBP | ⚊ | £ 481.99 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
«Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը բաց նամակով դիմել է Նիկոլ Փաշինյանին, որը ներկայացնում ենք ստորև.
«2024 թվականին, ինչպես նաև նախորդ տարիներին բազմիցս խոսել եմ առողջապահական համակարգում տիրող քաոսի, ինչպես նաև կոռուպցիոն սխեմաների մասին: Պաշտոնյաները անհատական կամ խմբային շահերի բավարարման համար բազմիցս չարաշահել են իշխանությունը, պաշտոնական դիրքը և վստահված ռեսուրսները: Բազմիցս խոսվել է պաշտոնական դիրքի չարաշահման, ներդրումային ամբարեխղճության մասին, որի արդյունքում կատարվել է պետական միջոցների յուրացում կամ չարաշահում, նեպոտիզմի՝ պաշտոնները ընտանիքի անդամներին և ընկերներին՝ առանց հմտությունների կամ իրավասությունների աշխատանքի տեղավորման մասին, հովանավորչության՝ անօրինական աջակցություն կամ արտոնություններ տրամադրելու մասին: Ցավոք, ոչ մի արձագանք չի ստացվել համապատասխան մարմինների կողմից և անբարեխիղճ պաշտոնյաները շարունակում են պաշտոնավարել և մսխել «հերոս» հարկատուների հարկերից ձևավորված բյուջեն:
Ստորև ներկայացնում եմ այն գլոբալ ծրագրերը, որոնք ձախողել են.
1. Առողջության պարտադիր ապահովագրության ներդրում
2. Ֆինանսների անհավասարաչափ բաշխում՝ տապալված օֆերտայի ծրագիր
3. Օպտիմալացում առողջության առաջնային պահպանման՝ ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում,
4. Մարզային հիվանդանոցների կառավարման լիազորությունների և հիմնադիրի փոփոխություն
5. Կապիտալ շինարարության
6. Հանրային առողջապահություն
7. Էլեկտրոնային դեղատոմսի ներդրում
8. Որակի համակարգի ներդրում
9. Կադրային քաղաքականություն
10. Աշխատանքային ժամերի հետ կապված անհասկանալի «բարեփոխումներ» և այլն……..
Հուսով եմ, որ Դուք կանդրադառնաք այս խնդիրներին, քանի որ առողջապահական համակարգը թևակոխել է անդառնալի ոչնչացման փուլը՝ ապաշնորհ կառավարիչների ապաշնորհ կառավարման արդյունքում….
Հ.Գ. Վատ կառավարիչը երկրի զարգացման արգելակն է, ինչպես նաև ժողովրդի դժգոհության աղբյուրը…..»: