կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-22 22:35
Սպորտ

"Ռեալն" ու "Բարսան" կրկին հավասարակշռում են միմյանց

"Ռեալն" ու "Բարսան" կրկին հավասարակշռում են միմյանց

France Football հեղինակավոր հանդեսը հրապարակել է ֆուտբոլային աստղերի և աստղային մարզիչների եկամուտների ցանկը:

 

Ֆուտբոլիստների շրջանում բոլորից շատ վաստակում է իսպանական «Բարսելոնայի» հարձակվող, արգենտինացի Լեոնել Մեսսին` տարեկան 31 մլն Եվրո (հաշվի են առնվել ոչ միայն աշխատավարձը, այլև գովազդային պայմանագրերից ստացված եկամուտները եւ այլն):

 

Իր 27.5 մլն եվրո ցուցանիշով Մեսսիին հաջորդում է նրա անմիջական մրցակից` Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն:

 

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին տարեկան վաստակում է 20.7 մլն եվրո եւ ցուցակում երրորդն է:

 

Միացյալ Նահագներում վատ չեն ապրում Դևիդ Բեքհեմը եւ Թիերի Անրին, ովքեր իրենց 19 մլն եւ 13.6 մլն եվրոյով զբաղեցնում են ցուցակի, համապատասխանաբար, 5-րդ և 11-րդ հորիզոնականները:

 

Մարզիչների շրջանում ամենահարուստն է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ, պորտուգալացի Ժոզե Մոուրինիոն, ով տարեկան վաստակում է 13.5 մլն եվրո:

 

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, ով տարեկան վաստակում է 10.5 մլն եվրո, զբաղեցրել է ցուցակի 2-րդ հորիզոնականը:

 

Իսպանացի Ռաֆայել Բենիտեսը վաստակում է 10.2 մլն Եվրո, իսկ Անգլիայի ազգային հավաքականի իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն` 8.5:

 

Աշխարհի «ամենաառատաձեռն» ֆուտբոլային լիգա է ճանաչվել Անգլիայի Պրեմիեր լիգան. ֆուտբոլային աշխարհի ամենահարուստների ցուցակի առաջին 20 հորիզոնականները զբաղեցրած ֆուտբոլիստներից 7-ը հանդես են գալիս հենց անգլիական Պրեմիերայում:

 

Այդուհանդերձ, ֆուտբոլային աստղերն իրենց եկամուտներով շարունակում են բավական հետ մնալ ճանաչված գոլֆիստ Թայգեր Վուդսից, ով տարեկան իր վաստակած 53 մլն եվրոյով ճանաչվել է աշխարհի ամենահարուստ մարզիկ: