|
Փոխարժեքներ
13 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.69 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.769 |
| GBP | ⚊ | £ 491.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
ՄԱԿ-ը շարունակելու է պատրաստվել Սիրիայում խաղաղապահ գործողության` հույս ունենալով, որ երկրի կառավարությունը եւ ընդդիմությունը կսկսեն բանակցությունները եւ իրադրության կայունացման ու քաղաքական գործընթացի աջակցության անհրաժեշտություն կլինի: Այս մասին երեկ ИТАР-ТАСС-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` խաղաղապահ գործողությունների հարցերով տեղակալ Էրվե Լադսուսը:
«Ցավոք, սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման գործընթացում ոչ մի առաջընթաց չկա»,- ասել է նա` հավելելով, որ հույս ունեն, որ ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի առաքելությունը, այնուամենայիվ, հաջող ավարտ կունենա: