կարևոր
2572 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-14 19:32
Աշխարհ

Բելգորոդը հրետանակոծվել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից, կա երկու զոհ և 17 վիրավոր

Բելգորոդը հրետանակոծվել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից, կա երկու զոհ և 17 վիրավոր

Բելգորոդում և Բելգորոդի մարզում առավոտից շարունակվում են Ուկրաինայի կողմից հրթիռակոծությունները։ Այսօրվա ընթացքում տարածաշրջանում բազմիցս հրթիռային վտանգ է հայտարարվել։

Իշխանությունների տվյալներով՝ Բելգորոդում վնասվել է 11 մասնավոր և երկու բազմաբնակարան շենք, առողջապահական հաստատություն, հյուրանոց և ֆիթնես սրահ: Բեկորներից վնասվել է նաև 53 ավտոմեքենա։

Հաղորդվում է երկու զոհի մասին, որոնք հարվածի տակ են ընկել անձնական մեքենաներով։ Վարորդներից մեկը կին է (նա մահացել է վնասվածքներից, երբ պայթյունի ժամանակ նրա մեքենան շրջվել է առվի մեջ), մյուսը՝ տղամարդ, որի մեքենայի շարժիչի վրա Ուկրաինայի ԶՈւ-ի արկ է ընկել։

Տուժել է առնվազն 17 մարդ, այդ թվում ՝ 3 երեխա, նրանց մեծ մասը բեկորային վնասվածքներ են ստացել:

«Գրայվորոն քաղաքում չորս տուժած կա։ Տանը ուղիղ հարվածի հետևանքով երկու մարդ է վիրավորում ստացել․ տղամարդը գլխի սալջարդ ունի, աղջիկը շոկային վիճակում է։ Նրանց անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել տեղում, հոսպիտալացումից հրաժարվել են։ Գրայվորոնից ևս երկու կնոջ շտապօգնության բրիգադը բեկորային վնասվածքներով տեղափոխել է շրջանային կենտրոնական հիվանդանոց: Կոզինկա գյուղի հերթական գնդակոծությունից հետո շրջանային հիվանդանոց է ընդունվել մի տղամարդ՝ կրծքավանդակի բեկորային վնասվածքով»,-հայտնել է նահանգապետն իր Telegram ալիքում։

Օրվա վերջում ուկրաինական ԱԹՍ-ն հարձակվել է Բելգորոդի մարզի Գրայվորոնսկի շրջանի Գլոտովո գյուղում շարժվող մեքենայի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովին:

Երկու տուժածները տեղափոխվել են հիվանդանոց: Նրանցից մեկը կոնտուզիա ունի, երկրորդը բեկորային վնասվածքներ է ստացել։

Ռուսական ՀՕՊ համակարգը մեկ օրվա ընթացքում խոցել է առնվազն 21 ուկրաինական արկ։