Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերություններն ամբողջությամբ խզված են, Անկարան ոչ մի քայլ չի ձեռնարկել դրանք բարելավելու համար, ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ:
Իսրայելական մի շարք, ապա նաև թուրքական ԶԼՄ-ներում վերատպումներով տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իբր կապ է հաստատել Իսրայելի վարչակազմի հետ՝ երկու երկրների միջև հարաբերությունները վերականգնելու համար:
«Խոսք անգամ չի կարող լինել այն մասին, որ մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարի Իսրայելի իշխանություններին։ Իսրայելական ԶԼՄ-ների լուրերում, որոնք ներկայացվում են որպես մեղադրանքների հիմք, անհիմն պնդումներ են առաջ քաշվում այն մասին, թե «Թուրքիան իր զրուցակիցների, ՑԱԽԱԼ-ի և անվտանգության ստորաբաժանումների հետ հանդիպել է կապի ուղիներով»: Մյուս կողմից, պարզվել է, որ Թուրքիայում որոշ լրատվամիջոցներ խեղաթյուրել են այս անհիմն պնդումը, քանի որ «Էրդողանը զանգահարել է Իսրայել»», - ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ:
Էրդողանի վարչակազմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ «Գազայում Իսրայելի ցեղասպանության հետևանքով» Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն ամբողջությամբ խզվել են: Բացի այդ, նշվում է, որ հետագայում հարաբերությունների բարելավման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել: