|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իսրայելի մերժումը` ներողություն խնդրել անցյալ տարի «Ազատության նավատորմիղի» հետ կապված իրադարձությունների համար, «կհանգեցնի երկու երկրների հարաբերությունների հետագա վատթարացմանը». գրում է թուրքական Hurriyet-ը:
Թերթի տվյալներով` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկում է Իսրայելի հետ քաղաքական եւ տնտեսական կապերի խզման հնարավորությունը:
Իսկ ըստ իսրայելական տնտեսական Globes պարբերականի` չնայած Թուրքիայի սպառնալիքներին, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվում է ներողություն խնդրել, եւ նրա որոշումը վերջնական է: Երուսաղեմի կարծիքով` այդ ներողությունը չի բարելավի հարաբերությունները Անկարայի հետ, այլ միայն կամրապնդի Թուրքիայի վարչապետի քաղաքական դիրքերը: