կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-11 13:48
Աշխարհ

Մենք ընդհանուր շահեր ունենք Թուրքիայի հետ. Վաշինգտոն

Մենք ընդհանուր շահեր ունենք Թուրքիայի հետ. Վաշինգտոն

ԱՄՆ-ը և Թուրքիան ունեն ընդհանուր շահեր. ըստ Anadolu-ի՝ ասել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

«Մենք ձգտում ենք համագործակցել մեր ընդհանուր գերակայությունների շուրջ և երկխոսություն վարել տարաձայնությունների վերաբերյալ, ինչպես անում ենք մեր յուրաքանչյուր դաշնակցի հետ: ԱՄՆ-ը Թուրքիայի հետ ընդհանուր շահեր ունի, որոնք ներառում են Սիրիայում պատերազմի ավարտը, ահաբեկչության դեմ պայքարը և թշնամական ծրագրերի զսպումը տարածաշրջանում»,- ասել է դիվանագետը ճեպազրույցի ընթացքում:

Նա շեշտել է, որ Թուրքիան «ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱՄՆ երկարաժամկետ և արժեքավոր գործընկերն է»:

Մեկնաբանելով Անկարայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը՝ Փրայսը նշել է, որ «ԱՄՆ-ի դիրքորոշումն այս հարցում չի փոխվել»:

Նա նաև հայտնել է, որ առաջիկա օրերին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունենալու Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ: