կարևոր
640 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-07 09:52
Իրավական

2 ամսում 3 հայց` Գարիկ Սարգսյանի դեմ․ «Հրապարակ»

2 ամսում 3 հայց` Գարիկ Սարգսյանի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Գլխավոր դատախազությունը 2 ամսում 3 քաղաքացիական հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի՝ ՔՊ-ական Գարիկ Սարգսյանի դեմ: Վերջին հայցը ներկայացվել է հոկտեմբերի 22-ին՝ հողամասերի աճուրդներն ու վարձակալության մրցույթներն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով, դրանից առաջ էլ երկու քաղհայց էր ներկայացվել` օգոստոսի վերջին: Երկու հայցն էլ՝ կրկին աճուրդն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջով։

Հայցերը դատավորներ Ռուդոլֆ Ավագյանի, Նարինե Ավագյանի եւ Կարապետ Բադալյանի վարույթներում են, դատաքննությունը դեռ չի սկսվել։ Հայաստանում, որպես կանոն, ՔՊ-ականների ներկայացրած հայցերն արագությամբ քննվում են, իսկ նրանց դեմ ներկայացված հայցերը` տարիներով ձգձգվում: