Փոխարժեքներ
27 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.18 |
EUR | ⚊ | € 412.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.49 |
GEL | ⚊ | ₾ 141.75 |
«Նշենք այն, ինչն անմիջապես աչքի է ընկնում. Վաշինգտոնը դադարել է գաղտնիքներ սարքել այն բանից, որ նախկինում հարաբերություններ էր պահպանում Դամասկոսում իշխանության եկած ջահիդիստների հետ։ Այս մասին նախկինում խոսել է ԱՄՆ պետքարտուղար Բլինկենը։ Վերջերս Bloomberg News-ին տված հարցազրույցում նա խոսել է «Սիրիայի ապագայի վերաբերյալ իր ակնկալիքների մասին»՝ ընդգծելով, որ «իր հանդիպումները տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Հորդանանի պաշտոնյաների հետ հանգեցրել են որոշակի առանցքային կետերի, որոնք «սահմանում են Սիրիայի նոր իշխանության քաղաքական դեմքը»: Նրա խոսքով՝ «Դամասկոսում կառավարությունը պետք է լինի ներառական եւ ոչ աղանդավորական, հարգի փոքրամսնություններին եւ կանանց, եւ դաշինքի մեջ չմտնի «իսլամական պետության» հետ կամ Սիրիայում առկա ահաբեկչական խմբավորումներից որեւէ մեկի հետ»: Դրանից հետո միայն կքննարկվի Սիրիայի պատժամիջոցների չեղարկման հարցը։
Այդ կապակցությամբ Լիֆը գրեթե վերջնագիր է ներկայացրել Դամասկոսի ժամանակավոր կառավարությանը։ Ընդ որում՝ Պենտագոնը հայտարարել է․ Սիրիայում ամերիկացի զինծառայողները 900-ից երկու հազարի են հասել ԻՊ-ի դեմ պայքարի առաքելությանն աջակցելու համար, այլ ոչ թե «բանակցություններ վարելու պատճառներով»: Լիֆը նաեւ հայտարարել է․ հայաթ թահրիր աշ-շամի առաջնորդ ահմեդ ալ-շարան, որն այժմ վերահսկում է Սիրիայի իշխանությունը, «պրագմատիկ է, ով շատ գործնական եւ չափավոր հայտարարություննր է անում»։ Ամերիկյան պատվիրակության կարծիքով՝ ինքը պետք է լուծի «Իրանին սիրիական քաղաքական գործընթաց թույլ չտալու» հարցը։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ԱՄՆ-ն «ճանաչում է այդ երկրի մեծ դերն ու պատմական ազդեցությունը Սիրիայում», աբյց դուրս է Սիրիայում ազգային անվտանգության շահերի կոնտեքստից: Բայց Լիֆը աԱլ-շարային կոչ է արել «հաշվի առնել այն հանգամանքները, որոնք դրդել են Սիրիայի հյուսիս-արեւելքում քրդերին հանդես գալ պաշտպանության նպատակով»:
Այստեղ ինտրիգն այն է, որ Դամասկոս ամերիկյան պատվիրակության այցին զուգահեռ Թուրքիան սկսել է ուսումնասիրել նրանց դոսյեները, ովքեր կստանձնեն Սիրիայի ղեկավարությունը։ Էրդողանը հայտարարել է՝ «իր երկիրը շփվում է Սիրիայի նոր վարչկազմի հետ, որպեսզի որոշի այն մարդկանց անունները, ովքեր երկիրը ղեկավարելու են առաջիկա ժամանակահատվածում»՝ նշելով, որ Կահիրեում ութ զարգացող երկրների գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալով, որ Ֆիդանը շուտով կայցելի Դամասկոս՝ ջիհադականների հետ երկխոսություն վարելու համար»: Hürriyetը գրում է․ դա «սիրիական կարգավորման զուգահեռ նախագիծ է»։ Դրանում բացառվում է Սիրիայի կառավարությունում քրդական հասարակական, քաղաքական եւ ռազմական կառույցների ներկայացուցիչների մասնակցությունը։ «Մենք ցույց կտանք, որ եկել է Սիրիայում գոյություն ունեցող ահաբեկչական կազմակերպությունները վերացնելու ժամանակը», - ասել Էրդողանը՝ նկատի ունենալով ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդական ուժերին:
Ընդհանուր առմամբ՝ Իրաքի կառավարության լավատեղյակ ղեկավար Մոհամմեդ շիա աս-Սուդանին չի թաքցնում իր մտահոգությունները Սիրիայի իրադարձությունների վերաբերյալ «պատմական հարաբերությունների համատեքստում, որոնք թահրիր աշ-շամը կապում էին ԴԱԻՇ-ի հետ: Ուստի հարց է առաջանում Սիրիայի ժամանակավոր կառավարության կարողությունների մասին՝ գործնականում իրագործելու ինչպես ամերիկյան սկզբունքները, այնպես էլ ընդհանրապես խաղաղ քաղաքական անցում ապահովելու համար։ Ուստի Սիրիայի նկատմամբ արտաքին վերահսկողության հաստատման սպառնալիք է առաջանում։ Սպասենք, թե ինչպես կզարգանան դեպքերը», - ամփոփել է Տարասովը։
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի