|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախընտրական քարոզարշավի ժամանակ մենք խոստացել ենք, որ կառավարության կազմը պետք է փոխվի, և նախարարությունների թիվը կրճատվի, և մենք անշեղ պետք է գնանք այդ ճանապարհով. այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ նախարարությունների կրճատման նպատակը փող խնայելը չէ, այլ կառավարության և պետական մարմինների արդյունավետության բարձրացումը:
«Այս առումով շատ լուրջ աշխատանք է սպասվում, մենք տարբեր քննարկումներ ենք ունեցել կառավարությունում և դեռ էլի քննարկումներ կունենանք: Այս ընթացքում կլսենք բոլոր տեսակետները և կկայացնենք առավել բալանսավորված որոշում: Սփյուռքի նախարարության հետ կապված կարծում եմ` թյուր տպավորություն կա, թե մենք ուղղակի ուզում ենք խաչ քաշել նախարարության վրա: Չկա նման բան, ընդհակառակը` ուզում ենք Սփյուռքի հետ համագործակցությունը դարձնել առավել արդյունավետ, ինչի համար մենք որոշակի մոդել ունենք: Այդ մոդելի արդյունքում Սփյուռքի հետ հարաբերություններն ավելի ակտիվ կլինեն, և այդ մոդելի շուրջ մենք քննարկումներ կանենք Սփյուռքի ներկայացուցիչների հետ»,- ասաց Փաշինյանը:
Նրա խոսքով` գնալու են հետևողական և հաստատուն քայլերով: