| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 2728 դիտում,
        
            2728 դիտում,  1 ամիս առաջ - 2025-09-15 11:36
            1 ամիս առաջ - 2025-09-15 11:36  
         
                
            ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրել է.
««Չէ, չէ նախապայմաններ չկան, ուղղակի.
-Ադբեջանը պահանջել է փոխել սահմանադրությունը, մենք նախաձեռնել ենք գործընթացը
-Թուրքիան պահանջել է չբարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, մենք այլևս հետամուտ չենք Ցեղասպանության ճանաչմանը, ավելին, երբ որևէ պետության ղեկավար ճանաչում է Ցեղասպանության փաստը, մենք դատապարտում ենք նման հայտարարությունը, ասելով, որ դա մեզ ոչինչ չի տալիս
-Թուրքիան պահանջել է հրաժարվել Արարատ լեռի որևէ կերպ հիշատակումից, մենք արշավ ենք սկսել լեռան դեմ, այն հեռացնելով բոլոր հնարավոր տեղերից
-Ադրբեջանը պահանջել է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, մենք համաձայնվել ենք
-Ադրբեջանը պահանջել է երրորդ երկրի ուժեր չտեղակայել սահմանին, մենք համաձայնվել ենք
-Ադրբեջանը պահանջել է չուժեղացնել բանակը, մենք դա իրականացնում ենք:
Լավ, ով աջակցում է այս քաղաքականությանը, համարում է, որ մենք մգացնում ենք գույները, որ սրա այլընտրանքը չկա, կարող է ասել՝ որ կետում են ավարտվելու այս պահանջները:
Երբ ենք հասնելու «Երևանը տանք, թե չէ պատերազմ կլինի» թեզին»: